Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սարուխանյանն այժմ իշխող խմբակցության պատգամավոր է, ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել: