«Պարոն Հովհաննիսյան, անկեղծ ասած, այնպիսի մեծահոգությամբ եք խոսում տրված դոտացիաների մասին․ ես ուզում եմ՝ բացարձակ թվերից խոսել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք խնայում, մեծ ծավալի օգնություն եք տրամադրում համայնքներին, բայց այդպես չէ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
«Ո՞ւմ հետ եք ուզում համեմատել, բյուջեի տեսանկյունից բացարձակ թվերով մեզ հետ ամենամոտ երկրի՝ Վրաստանի։ Մեր ու Վրաստանի պետական բյուջեները գրեթե համարժեք են։ Գիտե՞ք՝ որքանով են տարբերվում Երևանի ու Թբիլիսիի բյուջեները։ Երկուսից ավելի անգամ»,- ասել է Ավինյանը․ «Եթե սա համարում եք նորմալ, ու սա պիտի լինի ֆինանսների նախարարության քաղաքականությունը, կարծում եմ՝ շատ լուրջ խնդիր ենք ունենալու միասին։ Ասում եմ՝ չկա մի երկիր, որտեղ այս տրամաբանությունը կգտնեք, որ այլ կերպ է արված»։
Մանրամասները՝ տեսանյութում։