Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Բաքվում պահվող բոլոր հաստատված անձանց։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են նաև Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախագահների եւ ռազմաքաղաքական մյուս պաշտոնյաների հետ։
Բաքվում պահվող բոլոր հաստատված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ, ըստ ցանկության՝ նրանք զրուցել են ընտանիքի անդամների հետ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ, որոնցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանցից 8-ը բարձրաստիճան պաշտոնյաներ են, 10-ը՝ զինծառայող, 5-ը՝ քաղաքացիական անձ։
Մանրամասները՝ տեսանյութում։