Երևանյան տրանսպորտային համակարգում թեժ իրավիճակը դեռ չի հանդարտվել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ հայցում է բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց անհարմարություն է պատճառվել տրանսպորտային համակարգից օգտվելիս։
Միևնույն ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսելու տրանսպորտային համակարգում սպասվող թանկացումների դեմ։
ArmLur.am-ը հարցախույզի միջոցով փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն այս ամենի մասին քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան