Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն Հյուսիսային պողոտայում է․ որտեղ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Առավելագույնը՝ 100 դրամ» նախաձեռնության հետ կապված։
ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք՝ հունվարի մեկից տրանսպորտային համակարգում սպասվող թանկացումների դեմ։
«Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը»,- իր հայտարարության մեջ նշել է Հայկ Մարությանը։
Նշենք, որ արդեն այսօր՝ նոյեմբորի 5-ին, մեկնարկում է Հայկ Մարությանի «Առավելագույնը՝ 100 դրամ» նախաձեռնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան