ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին նիստ է նախաձեռնելու։
Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է լինելու։ Եթե ավագանին 2 անգամ արտահերթ նիստով համայնքապետ չընտրի, ապա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու։
Հիշեցնենք, որ համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել ու մինչ օրս նրա պաշտոնը թափուր է մնացել։
Քրիստինա Մուշեղյան