ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը երեքշաբթի մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի ընտրատեղամասում, հայտնում Fox News-ը։
Թրամփին ուղեկցել է կինը՝ Մելանիան։
«Ես հիանալի քարոզարշավ անցկացրեցի: Կարծում եմ, որ դա, հավանաբար, լավագույնն էր իմ երեք արշավներից: Ես կասեի, որ դա լավագույն քարոզարշավն է, որը մենք երբևէ վարել ենք», – ասել է Թրամփը քվեարկությունից հետո։
Թրամփը նաև հավելել է, որ եթե պարտվի այս ընտրություններում և պայմանով, որ դրանք լինեն արդար ընտրություններ, ինքը առաջինը կընդունի պարտությունը։
Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը պայքարում են նախագահի պաշտոնի համար։