Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ:
Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Լսումները նախագահելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Քրիստինա Մուշեղյան