Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ:

Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ։

Fox News-ի տվյալներով՝ Թրամփը արդեն հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրություններում:

 




Լրահոս