Սերժ Թանկյանը Քեսաբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել սոցկայքի օգտատերերին միանալ իրեն ու խնդրել ԱՄՆ-ի կոնգրեսականներին ՝  Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներից պահանջել պաշտոնական հետաքննություն սկսել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա հարձակման առնչությամբ։

Մասնավորապես ՝  պարզել Թուրքիայի դերակատարումը Քեսաբ ավանի վրա «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումների իրականացման հարցում։

Հանրահայտ երաժիշտը նշել է, որ այդ գործողությունների հետևանքով Քեսաբից տեղահանվել է 2.000 հայ, որոնք Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն են։

Իր գրառման մեջ Թանկյանը տեղադրել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի (ANCA) կայքում գտնվող նյութի հղումը, որում ANCA-ն կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնական մակարդակով հետաքննել Թուրքիայի ներգրավվածությունը հակահայկական ագրեսիայի իրականացման գործում։




Լրահոս