ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Вестник Кавказа» պարբերականը, չնշելով սակայն այցի ժամկետը:
Նշվում է, որ այցը կայանալու է Քերիի ` «Ադրբեջանին առավելագույնս աջակցելու» ` նրա հունվարյան խոստման հետ կապված:
Վրացական աղբյուրները հայտնում են նաև Քերիի Թբիլիսի կատարելիք այցի մասին, սակայն չեն հայտնում, թե երբ այն տեղի կունենա:
Կդառնա՞ արդյոք Քերիի այցը տարածաշրջանային, այսինքն` կայցելի արդյոք նա Հայաստան ` առայժմ պարզ չէ: