Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել․
«Ժողովուրդ ջան, ձեր շնորհիվ թափ ենք հավաքում։ Մեր #առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակներում այսօր հավաքել ենք 3871 ստորագրություն, ընդհանուր 2 օրվա ընթացքում արդեն՝ 6895 ստորագրություն։
Շեշտում եմ, դեռ Կենտրոնից դուրս չենք եկել:
Վաղը շարունակում ենք։
Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար զանգեք 094 19 99 55 համարով»,- գրել է նա։