ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ սպասել Թրամփի պաշտոնավարումից․ ե՞րբ կստանձնի նախագահի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում երեկ ավարտվեց երկրի և ինչու ոչ նաև ամբողջ տարածաշրջանի համար կարևորագույն իրադարձություններից մեկը՝ նախագահական ընտրությունները։

Նախագահական ընտրություններում երկու թեկնածուներ կային՝ Քամալա Հարրիսը, ով վայելում էր շատերի համակրանքն ու աջակցությունը և Դոնալդ Թրամփը, ով ընտրությունների մրցավազքում, գերազանցելով Հարրիսին, դարձավ բացարձակ առաջատար։

Իսկ ինչպե՞ս է սկսվել ամեն բան․ գանք ամենասկզբից։

ԱՄՆ-ի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որի ժամանակ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին։ Մինչ այդ նախագահի երկու թեկնածուները իրականացրել են տարբեր քարոզարշավներ։

Ի սկզբանե համացանցում տարածված հայտարարությունների, կարծիքների և հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում պետք է լիներ Քամալա Հարրիսը, սակայն վերջինս պարտվեց և ընդունեց իր պարտությունը։

Հարկ է նշել, որ կրկին նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը, մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը, ասել էր, որ իր ընտրվելու դեպքում նա կպաշտպանի հալածյալ քրիտոնյաներին, կաշխատի դադարեցնել էթնիկ զտումներն ու բռնությունները, անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև կվերականգնի խաղաղությունը։

Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, Թուրքիայի նախագահը, անգամ Թրամփի հակառակորդ Քամալա Հարրիսը, ով Թրամփին համարում էր անվստահելի և վրեժի մոլուցքով տարված։

Ամեն բան կարող էր գեղեցիկ լինել, եթե չլինեին բայցեր։

Բանն այն է, որ արդեն այսօր դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարրիսն ասել է, որ այնուամենայնիվ իրենց պարտված չեն համարում և պայքարը կշարունակվի «քվեախցում, դատարաններում և հրապարակում» և այս ամենը ամենևին էլ չի նշանակում, որ իրենք չեն հաղթի։

Նշենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թ․ հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում։ Երդմնակալության օրը նախատեսված միջոցառումների թվում են նոր նախագահի երդմնակալությունը և երկրի նորընտիր ղեկավարի ելույթը։

Թե ինչ է սպասվում առաջիկայում՝ առայժմ հայտնի չէ, սակայն, որ թեժ է լինելու, դա արդեն ակնհայտ է։ Միայն մնում է սպասել հետագա զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս