Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Նա իր ցանկություններն է հայտնել ապագայում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։