«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը: Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:

«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. 《Գոյ》թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն, նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:




Լրահոս