ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ինձ ընդհատելու․ լեզվակռիվ՝ Էդգար Ղազարյանի և ՔՊ պատգամավորի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ, կարծում եմ, նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ Վարդաշեն, Նուբարշեն, կամ ծանրաբեռնվածությունից և կարգավիճակից ելնելով՝ Աբովյան ՔԿՀ-ում. «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ այս ԸՕ-ի առանցքային հարցը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ընտրական գործընթացին, երբ մինչև ամփոփումը և վավերացնելու պահը ռազմական դրություն հայտարարելու դեպքում չեղարկվում են կայացած ընտրութունները։

Ըստ Ղազարյանի, երբ տեսնեն՝ չեն կարողանում հանրաքվեով ապահովել իրենց ցանկալի արդյունքները՝ կառավարությունն անհիմն կերպով, խախատելով Սահմանդրությունը, կարող է հայտարարել արտակարգ դրություն և չեղարկել ընտրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս