Քիչ առաջ «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված լսումներին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, դիմելով Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի, դիտողություն արեց, որ վերջինս Արդարադատության նախարարության կայքում իր կենսագրության մեջ նշել է, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2022թ.-ի մայիսի 20-ից՝ վարչապետի հրամանագրով, սակայն վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ ու կարգադրություններ։
«Դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ։ Այդ իրավական գիտելիքներո՞վ եք Դուք ընդհանրապես արդարադատության ոլորտում իրավական օրենքներ մշակում, ներկայացնում»,-հարցրեց Ղազարյանը։
ArmLur.am-ը նկատեց, որ քիչ առաջ Արդարադատության նախարարության կայքում Արմենուհի Հարությունյանի կենսագրության մեջ «վարչապետի հրամանագրով» հատվածը փոխարինվել է «վարչապետի որոշմամբ»։