Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները հաջորդ շաբաթ կգնան ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 12-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ կրկին Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները կգնան խորհրդարան՝ մասնակցելու 2025թ-ի բյուջեի նախագծին։

Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում, և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։

Արդեն հաջորդ շաբաթ բյուջեի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ևս լինելու են խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու համար։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս