Ռուսաստանաբնակ Արփի Աբգարյանը «Ну-ка, все вместе» նախագծի տարբեր եթերաշրջանների ակտիվ մասնակիցներից մեկն է:
Նախագծի նախորդ թողարկման ժամանակ Հատուկ հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:
Տասնյակ վառ մասնակիցներ երգել էին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և Դարիա Խրամովան:
Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:
Արփի Աբգարյանը խոստովանել է, որ զարմացած է եղել և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։ Այս մասին նա պատմել է StarHit-ին տված հարցազրույցում։
«Առաջին պահին մի փոքր անհարմար էր, ենթադրում էի, որ հիմա կդադարեցնեն նկարահանումները։ Սերգեյը պաշտպանում էր ինձ։ Նրա կողմից դա շատ ազնիվ և արժանապատիվ արարք էր։
Այո, այդ քայլը շատ պայծառ ու տաքարյուն էր, ինչ-որ մեկին դուր չեկավ, ինչ-որ մեկին շատ դուր եկավ:
Բայց ամեն դեպքում, այն, ինչ նա արեց ինձ համար, հիացմունք է առաջացնում: Կարծում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի իմ կյանքում: Էլ ո՞վ ինձ համար այդպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ: Համաձայնեք, որ դա ասպետական քայլ էր»,- ասել է երգչուհին: