Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք են տեղափոխել 222 ընտանիք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը:
«Այս գործընթացը կշարունակվի և առաջիկայում Շուշի տեղափոխված ընտանիքների թիվը կհասցվի 270-ի»,- ասել է Քերիմովը: