Մնաց մեկ ամիս ամենակարեւոր ներդրումը կատարելու համար:
Telcell ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է, արդեն հազարավոր բաժնետերեր կատարել են իրենց ամենակարեւոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում:
Նոյեմբերի 1-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծեց՝ բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի եւ ամենակարեւորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։ Առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։
«Դեռեւս կա մեկ ամիս՝ անդադար նորարարությունների ձգտող եւ իր ծառայությունների ու գործիքների շրջանակն ընդլայնող ընկերությանը մասնակից դառնալու համար։ Մենք Հայաստանում ներդրումների նոր մշակույթ ենք ձեւավորում, եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ստանում դառնալու ֆինանսական ու տեխնոլոգիական նորամուծությունների շարժիչ ուժ»,-նշեց Արտյոմ Ղազարյանը՝ վստահություն հայտնելով, որ Telcell ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ եւ շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։
«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանը տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ տեղաբաշխումը ակտիվ ընթացք է ստացել, եւ ներդրողների կողմից առկա է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ բարձր հետաքրքրություն»:
Նա նշեց, որ այս տեղաբաշխումը առանձնակի կարեւորություն ունի՝ ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման եւ նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից:
«Համոզված ենք, որ «Թել-Սել»-ի տեխնոլոգիական եւ ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ եւ ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար եւ ուրախ ենք նրան շարունակաբար աջակցելու՝ շահագրգիռ բոլոր անձանց հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ»,-հավելեց Արաքսյա Հարությունյանը:
Ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50 տոկոսը տեղաբաշխել որպես դիվիդենտ:
Շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին Telcell ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը:
Telcell-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որեւէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաեւ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:
Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.-ին Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը եւ ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում եւ դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։
Վերջին 7 տարիների ընթացքում Telcell-ը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ 2024 թվականին, ըստ ընկերության կանխատեսումների, հնարավոր կլինի ապահովել մոտ 2 մլրդ դրամի շահույթ:
«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետությնան Կենտրոնական բանկի կողմից։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ