Ո՞Վ Է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ 50.000 ԴՈԼԱՐ ՀԱՆԳԱՆԱԿԱԾ Գ. ՉԵՄԲԵՐՋՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպած «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

 

Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր փաստեր է արձանագրում։

Այսպիսով՝ «Իմ քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը, հավանաբար, 2019 թվականին եւս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվել է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ժամանակ նա հանգանակել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը, ըստ լուրերի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։

2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ըստ տեղեկությունների, ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։ ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Չեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գաբրիել Չեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, երբ անհրաժեշտ է՝  իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ՝ ընդդիմության հետ: Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթին մասնակցելը, կարելի է եզրակացնել, որ մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շրջանում Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP 29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների եւ բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաեւ անկախ պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված հայտարարության առթիվ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է.

«Եվրոպական Խորհրդարանի անդամների այս կոչը հստակ ազդանշան է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵՄ ղեկավարությանը COP29-ից անմիջապես առաջ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակաբար աշխատում է խորհրդարանի անդամների հետ՝ հայտարարության մեջ ընդգրկված հարցերի վերաբերյալ, եւ մենք երախտապարտ ենք նրանց, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանին առհասարակ՝ արդարության ձայնը լինելու համար։ Ավելորդ է ասել, որ Հայ դատի գրասենյակը, որպես եվրոպական համայնքային կազմակերպություն, կշարունակի աշխատել, որպեսզի հաշվետվողականության եւ ազդեցիկ քայլերի մղի ԵՄ գործադիր իշխանություններին։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության հայերեն թարգմանությունն ամբողջությամբ։

Հայտարարություն Բաքվում

կայանալիք COP 29-ին ընդառաջ

2024 թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բացի կլիմայի վերաբերյալ ազդեցիկ եւ նշանակալից համաժողով լինելուց, այն նաեւ իր մեջ ներառում է հավատարմություն արդարության եւ մարդկային արժանապատվության սկզբունքներին: Ուստի ընդունող երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի համար պետք է առաջնեհրթ նշանակություն լինի հավատարմությունն այս սկզբունքներին:

Համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2021 թ. մայիսից ընդունված համապատասխան բանաձեւերի եւ զեկույցների՝  մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում.

l անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին եւ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը

l Ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի եւ զերծ «ալբանացումից», ինչպես նաեւ պատմության վերախմբագրումից

l ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից եւ ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Ավելին՝ մենք ԵՄ խորհրդին, Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին կոչ ենք անում հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված վերոհիշյալ բանաձեւերն եւ գործել դրանց ոգուն համապատասխան»։




Լրահոս