Արդարադատության միջազգային դատարանը մերժել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում:

Դատարանն այսօր դռնբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ:

Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն: Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել, զանգվածային սպանությունների, խոշտանգման, բռնության և չարաշահումների:

«Դատարանն ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի Դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել.

1. պնդել, որ Դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով.

2. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն:

Հենց այս առարկությունները մերժեց Հաագայի դատարանը:




Լրահոս