Չե՞ք կարծում, որ ոստիկանության զորքերի, մասնավորապես, կարմիր և սև բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշություն կա: Այս մասին ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Չե՞ք կարծում, որ պետք է նախ ծառայություն անցնելուց առաջ, որպես պարտադիր նախապայման, ու ծառայության ընթացքում պարբերաբար այդ մարդկանց թեստավորեն՝ բռնության հակվածություն ունենալու համար: Տարբեր երկրներում հատուկ թեստեր կան, որ ոստիկանի՝ բռնության հակվածությունը ստուգում են: Ես տպավորություն ունեմ, որ մեզ մոտ ոստիկանության զորքերում ընտրում են սադիստական հակում ունեցող մարդկանց»,- ասել է Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։