ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը իշխանության հայտարարություններից հասկացել է` այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու»,- որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով:
«Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ»,- ԱԺ-ում հայտարարեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։