Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի  առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք նախարարը նշել է tvnet հեռուստաալիքի հետ զրույցում:

«Թուրքիային առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, սա անցումային գործընթաց է»,-ասել է նա։

Բոլատը նշել է, որ ասոցիացիային միանալը նշանակալի օգուտներ կբերի Թուրքիային, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևորագույն գլոբալ հարթակների հետ:

Ինչպես նոյեմբերի սկզբին նշել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը BRICS-ի հետ մերձեցման հարցում, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը, ի թիվս այլ բաների, կկայացվի նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։

 




Լրահոս