Թբիլիսիի բնակչուհիները, որոնք ներկայացնում են տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ և ընդդիմադիր կուսակցություններ, բողոքի ակցիա են անցկացնում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև. նրանք հայտարարում են, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
Ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակ, սակայն տեղի իրավապահները թույլ չեն տվել դա անել՝ հետ մղելով նրանց: Դա առաջացրել է ցուցարարների դժգոհությունը, որոնք սկսել են վիրավորել իրավապահներին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93%-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ միագումար ստանալով ձայների 37,78%-ը: Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները։