Երևանի մի շարք թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 7-13-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,

Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,

Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Լրահոս