Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա. Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը, նշել՝ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա:

Բայրամովի խոսքով՝ բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը դեմ առ դեմ շփումներն են, սակայն ներկայումս ադրբեջանական կողմը կենտրոնացած է COP29-ի վրա:

«Այդ պատճառով հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Դեկտեմբերը կամ հունվարը այլ հարց է։ Այս կապակցությամբ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ Միևնույն ժամանակ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա անդրադարձել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, նշել՝ այդ ուղղությամբ դեռ բաց հարցեր կան: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի տարածքում արդեն երկար ժամանակ է, ինչ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին։




Լրահոս