ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար թեժ է լինելու։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետը, ըստ երևույթին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի մայրիկի 80 ամյակին։ Միջոցառումը տեղի է ունենալու Felice(Ֆելիչի) ռեստորանում։
Հարկ է ընդգծել, որ Կարեն Դուրգարյանի եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, սերտ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս բոլոր պաշտոնական այցերի ժամանակ ուղեկցում է վարչապետի ընտանիքին։
Բացի այդ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Քննչական կոմիտե 10 ամյակին նվիրված միջոցառմանը Արգիշտի Քյարամյանի հետ մուտքի դիմաց Վրեժ Դուրգարյանն էր նաև ողջունում Նիկոլ Փաշինյանին։
Սերտ կապերը Փաշինյանին ստիպել են գնալ հանրային վայր՝ միջոցառման։