Աբխազիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:

Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:




Լրահոս