Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Լատվիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում, կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ նոյեմբերի 16-ին ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) «Սկոնտո» մարզադաշտում:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է:

Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը կխաղա Լատվիայի, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Ֆարերյան կղզիների հետ:




Լրահոս