Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանուն ԲԴԽ անդամ ընտրվելու ֆեյբուքյան էջի ետնանկարը Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է դրել:
Նոյեմբերի 5-ին ՔՊ վարչությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ անդամի պաշտոնում:
Ավելի վաղ նա նաեւ Արդարադատության նախարարի պաշտոնում էր առաջադրվել, սակայն չէր ընտրվել՝ ստանալով 0 ձայն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը ՔՊ կուսակցության անդամ է եւ հաճախ է աչքի ընկնում իր աղմկահարույց գրառումներով:
Քրիստինա Մուշեղյան