ՔՊ-ում իսկական խառնաշփոթ է. Նիկոլ Փաշինյանը հերթական անակնկալն է մատուցել իր թիմակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող ՔՊ խմբակցության ներսում իսկական խառնաշփոթ է:

Երեկ ուշ երեկոյան մամուլի հրապարակած պաշտոնանկությունների ցանկն անակնկալի է բերել նրանց:

Նիկոլ Փաշինյանի հերթական հապճեպ որոշումները ՔՊ-ական պատգամավորներին իրար են խառնել, քանի որ նախապես իրենց ոչինչ չի ասվել:

Ավելին՝ ինչպես իշխանական պատգամավորներն են ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցում՝ անորոշ վիճակ է, իրենք եւս մամուլի հրապարակումներն են կարդում, որպեսզի հասկանան՝ ինչ է սպասվում եւ որ պաշտոնյաներին է պատրաստվում հեռացնել Փաշինյանը:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կառավարության վերջին թեժ նիստից հետո պաշտոնանկությունները չուշացան։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ։

Բանն այն է, որ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով պաշտոնանկ է արվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով դիմում կա, սակայն Նիկոլ Փաշինյանն այն դեռ չի մակագրել։

Կիրակի երեկոն թեժ է Կառավարությունում, ոչ աշխատանքային ժամին մի շարք պաշտոնյաներ կանչվել են Կառավարություն և պարտադրված հրաժարականի կամ աշխատանքից ազատման դիմումներ գրել:

ArmLur.am-ի տեղեկություններով սլաքներն ուղղված են դեպի ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Համաձայն ստացված տեղեկությունների՝ իրավիճակը գնալով լարվում է և գիշերային պաշտոնանկությունները դեռ շարունակվելու են։

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ ուրբաթ օրը կայացած կառավարության նիստում Փաշինյանն ակնարկեց՝ «իմ համբերության բաժակը լցվել է, ես որոշումներ եմ կայացնելու»:

Ահա թե ինչպիսի արդյունք եղավ Կառավարության լարված նիստից հետո։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս