Քննչական կոմիտեից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին Քյարամյանի հրաժարականի լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց մամուլում  շրջանառվող լուրերն այն մասին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։

ArmLur.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին լուրերը, Աբրահամյանն ասաց․

«Օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն կտարածվի Կոմիտեի կողմից»։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կառավարության վերջին թեժ նիստից հետո պաշտոնանկությունները չուշացան։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ։

Բանն այն է, որ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով պաշտոնանկ է արվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով դիմում կա, սակայն Նիկոլ Փաշինյանն այն դեռ չի մակագրել։

Կիրակի երեկոն թեժ է Կառավարությունում, ոչ աշխատանքային ժամին մի շարք պաշտոնյաներ կանչվել են Կառավարություն և պարտադրված հրաժարականի կամ աշխատանքից ազատման դիմումներ գրել:

ArmLur.am-ի տեղեկություններով սլաքներն ուղղված են դեպի ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Համաձայն ստացված տեղեկությունների՝ իրավիճակը գնալով լարվում է և գիշերային պաշտոնանկությունները դեռ շարունակվելու են։

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ ուրբաթ օրը կայացած կառավարության նիստում Փաշինյանն ակնարկեց՝ «իմ համբերության բաժակը լցվել է, ես որոշումներ եմ կայացնելու»:

Ահա թե ինչպիսի արդյունք եղավ Կառավարության լարված նիստից հետո։

 




Լրահոս