ՔՊ-ական պատգամավորներն ընդհատակ են անցել. պաշտոնանկությունների ֆոնին չգիտեն՝ ինչ խոսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավորներին հրահանգվել է պաշտոնանկությունների ֆոնին քար լռություն պահպանել ու ոչինչ չխոսել:

ArmLur.am-ը փորձում է կապ հաստատել իշխանական պատգամավորների հետ՝ հասկանալու, թե որն է պաշտոնանկությունների այս շքերթի պատճառը, ինչո՞ւ Փաշինյանն անակնկալ որոշումներ կայացրեց, արդյո՞ք իրենք տեղյակ են եղել սպասվող պաշտոնանկությունների մասին:

ՔՊ-ական պատգամավորները, սակայն, ընդհատակ են անցել, չեն պատասխանում զանգերին, հավանաբար, չգիտեն՝ ինչպես մեկնաբանեն, ինչ խոսեն, քանի որ իրենց համար եւս անակնկալ են եղել Փաշինյանի որոշումները, հիմա իրենք «շունչները պահած» սպասում են՝ հասկանլու, թե ինչ է կատարվում եւ էլ ինչ անակնկալներ է պատրաստել Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս