ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սանոսյանն ու Բադասյանը հեռացան կառավարությունից․ ի՞նչ են պատճառաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՔՊ»-ում տիրող խառնաշփոթը շարունակվում է։ Երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմում են գրել իրավապահ համակարգի մի շարք պաշտոնյաներ։

Արդեն այսօր առավոտյան պարզ դարձավ, որ հրաժարականի պաշտոնական դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։  Ավելի ուշ պարզ դարձավ, որ հրաժարական տվեցին նաև քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Քիչ առաջ էլ պարզ դարձավ, որ հրաժարականի դիմում է գրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Իր ֆեյսբուքյան էջում Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և գործընկերներին, նշելով, որ 3 տարիների ընթացքում աշխատել է իր ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված  և հրատապ լուծում պահանջող խնդիրների»,- սոցցանցի իր էջում հայտարարել է Սանոսյանը։

Սանոսյանի հրաժարականից հաշված րոպեներ անց հրաժարականի դիմում է գրել նաև պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանը, որը ևս իր սոցցանցի էջում հրապարակային ասել է․

«Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին,  հարկ վճարողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս