ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը տեղյակ չի եղել այսօրվա պաշտոնանկությունների մասին:
ArmLur.am-ի հարցին՝ արդյո՞ք համաձայն է այս որոշումների հետ, ճի՞շտ է համարում, որ հեռացվեցին այդ պաշտոնյաները, նա նշեց.
«Ես ոչ այդ պաշտոնյաներին նշանակում եմ, ոչ էլ ազատում: Ես չեմ կարծում, որ պետք է հեռացվեին, բայց ուղերձում էլ է նշված, որ այդ պաշտոնյաներն իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել են, վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել, ոչ մի պաշտոնյա հավերժ չէ»:
Դիտարկմանը՝ որ մի կերպ արդարադատության նախարար ընտրեցին, հիմա ինչպես են այս թափուր պաշտոնների համար մարդիկ գտնելու, ՔՊ-ական պատգամավորն ասաց.
«Էլի շատ դժվարությամբ, բայց կընտրենք»։
Քրիստինա Մուշեղյան