Այսօր Տղամարդկանց միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը, որը, ծագելով Տրինիդադ և Տոբագոյում, հետագայում տարածվել է Ավստրալիայում, Կարիբյան ավազանի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և բազմաթիվ երկրներում:

Տոնի կազմակերպիչները հատկապես ընդգծում են ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց մեծ ներդրումը: Տղամարդկանց միջազգային օրը կոչված է հրավիրելու մարդկանց ուշադրությունը ոչ միայն գենդերային խտրականության խնդիրների, այլև առողջության պահպանման, ընտանեկան իրավունքի, կրթության, լրատվամիջոցների ոլորտներում արական սեռի ներկայացուցիչների դրական ազդեցության վրա:

Վերջին տարիներին այս օրը նշվում է հասարակական սեմինարների, դպրոցներում միջոցառումների, ռադիո և հեռուստածրագրերի, խաղաղ ցույցերի և երթերի կազմակերպման միջոցով:

Տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. Կարիբյան ծովի հարավում գտնվող կղզային հանրապետություն Տրինիդադ և Տոբագոյում: Մտահղացման հեղինակը դոկտոր Ջերոմ Թիլուքսինգհոմն էր՝ երկրի մայրաքաղաք Պորտ օֆ Սպեյնի համալսարանից:




Լրահոս