Երեւանի ավագանին այսօր հերթական նիստն է հրավիրել: Օրակարգում 29 հարց է, որոնցից միայն 3-ն է զեկուցվող:
Ավագանու նիստի օրակարգում է նաեւ տրանսպորտի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագների վերաբերյալ նախագիծ, որով զեղչեր են սահմանվելու թոշակառուների, դպրոցականների, ուսանողների, հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիների, բազմազավակ ծնողների եւ հերոսների համար։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կոչով հանդես եկավ։
Մանրամասները՝ տեսանյութում։