ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելացնելու ոչինչ չունեմ. Վահագն Ալեքսանյանը` Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը: Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:

Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են անեն:

Իսկ քիչ առաջ, ըստ ArmLur․am-ի տեղեկությունների, Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր օրակարգում մանդատ դնելու հարց չկա։

ArmLur․am-ը  թեմայի վերաբերյալ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ։

Վերջինս նշեց՝ Վարչության նիստից հետո հրապարակված ռելիզից զատ ավելացնելու ոչինչ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս