Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում նոյեմբերի 21-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, զգուշացնելով, որ ուսումնավարժությունների ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: