Քանի՞ կին բարձրաստիճան պաշտոնյա կա ՀՀ-ում․ ովքե՞ր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հեղափոխությունը ոչ ոք պատկերացնել չէր կարող, որ այսօր հնարավոր է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ լինեն կանայք։

Ավելին, այսօր նրանց թիվն ավելին է, քան մինչ հեղափոխությունը։

Հիշեցնենք, որ այս մասին անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ասել է, որ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանը մշտապես հպարտությամբ է նշել կանանց դերը քաղաքականության և տնտեսական գործունեության մեջ։

«Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես»,- իր ելույթներից մեկում նշել է Փաշինյանը:

ArmLur.am-ը ներկայացնում է հայ բարձրաստիճան կին պաշտոնյաներին։

Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 18-ին։

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2024 թվականի նոյեմբերի 5-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։

ՀՀ ՆԳՆ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 20-ին։ Մինչ նախարարի պաշտոնին անցնելը Սարգսյանը ՆԳ փոխնախարարն էր։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան։ Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնին անցել է 2022 թվականի սեպտեմբեր ամսից։

ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իսկ այժմ ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյան։ ՀՀ ՄԻ պաշտպանի պաշտոնը զբաղեցրել է 2023 թվականի ապրիլ ամսից։

Հավելենք, որ կին բարձրաստիճան պաշտոնյաները իրենց պաշտոնը ղեկավարում են մինչ օրս։

Աննա Սրապիոնյան




Լրահոս