Այսօր առավոտյան Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը: Սրբազան հոր մարմինը տեղափոխվել է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման և հուղարկավորության մասին կհաղորդվի լրացուցիչ։
Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում։ 1992-2018 թթ. եղել է Գերմանիայի հայոց թեմի առաջին առաջնորդը, 2017-2019 թթ. եղել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, 2017-2019 թվականներին եղել է Պոլսո հայոց պատրիարքության տեղապահը:
Սրբազան հայրը Երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Ներսես Շնորհակլի շքանշանին։