Հայաստանում նշվեց Լատվիայի առաջին Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը, որի ընթացքում ArmLur.am լրատվականը բացառիկ հարցազրույց ունեցավ ՀՀ-ում Լատվիայի դեսպան տիկին Էդիթ Մեդնեի հետ:
Առիթից օգտվելով՝ հետաքրքրվեցինք դեսպանից, որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկիր, ինչու Լատվիան նույն կերպ չի արձագանքել Արցախի էթնիկ զտմանը, ինչին ի պատասխան տիկին Մեդնեն նշեց.
«Իրականում, կարծում եմ, որ Լատվիան արձագանքել է: Անցյալ տարի ես այստեղ էի, և մենք ցանկանում էինք նշել մեր անկախության տոնը, սակայն մտածեցինք, որ ճիշտ պահ չէ մեծ ընդունելություն կազմակերպելու համար: Մենք արցախցի երեխաների համար կազմակերպեցինք տիկնիկային թատերական ներկայացում, որին հրավիրեցինք 300 երեխաների, և նրանք 2 ժամ անցկացրին իրենց ընկերների հետ, իսկ մենք այդպես նշեցինք Լատվիայի ազգային տոնը»:
Նշենք, որ Լատվիան 2005 թվականին ոչ պաշտոնապես, իսկ 2021 թվականին Ազգային Սաեյմայի կողմից, ձայների մեծամասնությամբ, պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հուրի Բաղդասարյան, Հովսեփ Հովսեփյան