Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։

ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել ու ՌԸՖ-ի համակարգում է ընդգրկվել օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։




Լրահոս