2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ մուայթայի Եվրոպայի առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում:

Փոխչեմպիոն է դարձել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Խաչատրյանը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 57 կգ քաշային Լուսի Տեր-Դավթյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղն ու նվաճել բրոնզե մեդալ:




Լրահոս