ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի անակնկալ պաշտոնանկությունից հետո Պեկ-ում դեռ փնտրտուքների մեջ են՝ ինչու Նիկոլ Փաշինյանը, որը երբեք հրապարակավ դժգոհություն չի հայտնել Բադասյանի աշխատանքից, հանկարծ որոշեց հեռացնել նրան։
ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ով է կանգնած Բադասյանի պաշտոնանկության հետևում։
Այսպիսով, ArmLur.am-ին պատմեցին, որ տարիներ շարունակ գործադիրում ընդունված պրակտիկա է եղել, որ ֆինանսների նախարարը և ՊԵԿ նախագահը քննարկում և համատեղ զեկույց են ներկայացնում Կառավարություն, թե այդ տարվա համար տնտեսական ինչ կանխատեսումներ ունեն, ինչպես են պետբյուջեի շարժն ապահովելու։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն, առանց Բադասյանի հետ քննարկելու «նկարած» թվեր է ներկայացրել Փաշինյանին, բայց երբ եկել է տարեվերջյան ամփոփումների ու զեկուցներ ներկայացնելու ժամանակը, Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ այդ թվերը իրականությունից հեռու են, ու սպասելիքները արդարացված չեն։
Բադասյանն, իհարկե, փորձել է պարզաբանել, որ դա միայն իր աշխատանքից կախված չէ, սակայն՝ իզուր, Փաշինյանն իր որոշումը կայացրել է։
Փաստորեն, Վահե Հովհաննիսյանի «նկարած» թվերի համար Ռուստամ Բադասյանն իր պաշտոնով է պատասխան տվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան