Տեխասցի աղքատ աղջիկը՝ հաջողակ ձեռնարկատեր․ Մերի Քեյի հաջողության բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերի Քեյ Էշը, ով գեղեցկության ոլորտում իրարանցում կատարողներից մեկն էր և կարելի է ասել նաև գեղեցկության հեղափոխականներից, շատ կանանց և աղջիկների կյանքում է փոփոխությունների, նորամուծությունների հեղինակ։

Անուշաբույր, գայթակղիչ, քաղցրահոտ օծանելիքներից մինչև բարձրորակ կոսմետիկա և խնամքի պարագաներ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի համար նախատեսված։ Մերի Քեյը ամբողջությամբ մտածել է կանանց մասին։

Ասում են, որ կանայք վտանգավոր մրցակիցներ են և երբեմն միմյանց մեջ տեսնում են հենց իրենց հաղթողին, սակայն Մերի Քեյը այս խոսույթի հակապատկերն է։

Երեկ Մերի Քեյի հիշատակի օրն էր։

ArmLur.am-ը ներկայացնում է հաջողակ ձեռնարկատիրոջ կյանքից հետաքրքիր դեպքեր։

Այսպիսով, ո՞վ էր Մերի Քեյը․

Տեխասում աղքատ ընտանիքում ծնված աղջնակը, որը հաճախ ստիպված է եղել պայքարել իր գոյության համար, դեռ երիտասարդ տարիքում դարձավ հաջողակ գործարար։

Դեռ 1950-ական թվականներին Մերի Քեյը աշխատում էր որպես վաճառող ինչ-որ առևտրային կազմակերպությունում և այդ ժամանակվանից էլ նկատվել է իր՝ մարդկանց մոտ վստահություն ներշնչելու և նրանց հուզելու տաղանդով, ինչն էլ գործարարի համար մեծ ձեռքբերում է։

Մերի Քեյը մշտապես հավատացել է, որ կանայք պետք է ունենան ավելի մեծ հնարավորություններ՝ ինքնավստահության և անկախության հասնելու համար և այդպիսով էլ 1963 թվականին նա հիմնեց Mary Kay Inc.-ը՝ կոսմետիկայի ընկերություն, որը հատուկ ստեղծված էր կանանց համար՝ նրանց հնարավորություն տալով մեծացնել իրենց ֆինանսական անկախությունը և մասնագիտական աճը։ Ընկերությունը կոսմետիկայի վաճառքով միաժամանակ փորձում էր օգնել կանանց հաջողության հասնելու գործում։

Մերի Քեյը կարևորում էր իր աշխատակիցների բարեկեցությունը և այդ պատճառով էլ մշտապես խրախուսում էր իր աշխատակիցներին։

Մերի Քեյը միշտ վստահեցնում էր, որ եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, պետք է առաջինը հավատաս ինքդ քեզ։

Մերի Քեյի հիմնած ընկերությունը մինչև այսօր շարունակում է տարածվել և հաջողության հասնել ամբողջ աշխարհում։ Նրա կյանքը իսկապես օրինակ է, որ մարդու քրտնաջան աշխատանքը, հավատը և տոկունությունը կարող են օգնել ամենաբարդ իրավիճակներից դուրս գալ ու դարձնել իրեն միլիարդատեր ու հաջողակ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս