Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հանդիսավոր կերպով Մատենադարանին հանձնեցին միջնադարյան անվանի բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիրը (18-րդ դար), որը ձեռք էին բերել իրենց միջոցներով:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Դատավորը, իմ կարծիքով, ցուցաբերում է կողմնակալություն. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Կալիպսե Հայրապետյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կարծում եք, որ Ձեր գործով դատավորը խախտում է օրենքով սահմանված իր վարքագծի կանոնները, ապա դրանց խախտման վերաբերյալ կարող եք դիմում-բողոք ներկայացնել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որն իրավասու է քննել դատավորների վարքագծի հետ կապված բողոքները, հարուցել կարգապահական վարույթներ եւ դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության։
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դուք կարող եք նաեւ Ձեր գործով տվյալ դատավորին ներկայացնել բացարկ հայտնելու մասին միջնորդություն՝ խնդրելով ընդունել այն եւ Ձեր գործը փոխանցել մեկ այլ դատավորի։ Դուք պետք է բացարկը հայտնեք մինչեւ նախնական դատական նիստի ավարտը, իսկ դրանից հետո մինչեւ գործի ավարտը կարող եք բացարկ հայտնել, եթե Դուք կհիմնավորեք, որ բացարկ հայտնելու հիմքերը ծագել եւ Ձեզ հայտնի են դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո։ Բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչեւ այդ հարցի լուծումը: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Իմ հաշիվների վրա դրված են արգելանքներ. ինչպե՞ս կատարել վճարումը եւ շուտ ազատվել դրանցից:
Մարգարիտա Գալստյան (57 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկադիր ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով համապատասխան գումարների վճարումները կարող են կատարվել հետեւյալ տարբերակներով՝
-Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման (EASYPAY, TELCELL, MOBIDRAM) տերմինալի մոտ, սեղմել «Հարկադիր ծառայություն» պատուհանը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը եւ սոցիալական քարտի համարը՝ ՀԾՀ-ն, որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ հարկադիր ծառայությունում հարուցված վարույթների եւ արգելանքների մասին, ինչպես նաեւ տվյալներ արգելանքների համար հիմք հանդիսացող գումարների չափերի եւ պահանջատերերի մասին։ Տերմինալով կարող եք ըստ հաջորդականության կատարել բոլոր վճարումները, եւ կիրառված արգելանքները կվերանան նույն օրվա ընթացքում։
-Անձնագրով եւ սոցիալական քարտով մոտենալ Հարկադիր ծառայություն՝ ք. Երեւան, Հալաբյան 41ա հասցեով, եւ տեղում սպասարկող աշխատակիցների մոտ կատարել բոլոր վճարումները։ Արգելանքները կհանվեն մեկ օրվա ընթացքում։
ՀՀ արդարադատության նախարարության
դատական ակտերի հարկադիր կատարում
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համապատասխան վճարումները կարող եք կատարել նաեւ ՀՀ-ում գործող ցանկացած բանկի մասնաճյուղում, «Հայ փոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում, եւ այս տարբերակի դեպքում պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր, սոցիալական քարտ եւ հարկադիր կատարողի համապատասխան որոշման օրինակը, որի հիման վրա՝ կկատարվի վճարումը։ Արգելանքը վճարումից հետո կհանվի երեք օրվա ընթացքում